Ադրբեջանական գերությունից հետո ազատազրկված Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել
11:32 - 07 փետրվարի, 2022

Ադրբեջանական գերությունից հետո ազատազրկված Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել

Ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել կալանքից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

««Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում», – գրել է նա։

Մելիքյանի խոսքով` թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։

Նշենք, որ հունվարի 31-ին դատարանը որոշում էր կայացրել մերժել Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել