Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 114 քաղաքացի |armenpress.am|
19:00 - 08 փետրվարի, 2022

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 114 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 114  քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկում հասել է 133 հազար 048-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 38 հազար 757 նոր դեպք, որից 2744-ը հոսպիտալացվել է:

 
 

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 657 հազար 842 դեպքից 6 մլն 191 հազար 746-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 2724 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 61 մլն 223 հազար 353 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 54 մլն 611 հազար 857 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 20 մլն 245 հազար 434-ի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել