Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի. Նիկոլ Փաշինյան
08:40 - 23 մարտի, 2019

Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի. Նիկոլ Փաշինյան

Մենք աղբի վերամշակման կոմբինատի կարիք ունենք։ Հիմա աշխատանքային խումբ է աշխատում։ Ունենք երկու հարց։ Ռեսուրսները պետք է հետազոտվեն, իսկ հետազոտությունը հասել է հետևյալ երկընտրանքին՝ մեզ աղբի վերամշակման կոմբինա՞տ է պետք, թե շեշտը պետք է դնել բիոէներգետիկայի վրա, համապետական շաբաթօրյակի ընթացքում լրագրողներին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ աղբի կառուցվածքը պետք է ուսումնասիրեն մասնագետները և ասեն՝ որ տարբերակն արդյունավետ կլինի։ Ես կհամարեմ, որ հեղափոխությունը Հայաստանում հասել է իր նպատակին, երբ մենք մեքենաների ջարդոններից և ժանգոտ կրպակներից ազատվենք», - ասաց նա։

Հարցին՝ ինչպես է գնահատում Սանիթեքի աշխատանքը, վարչապետն ասաց՝ վատ։

«Բայց եթե այս պահին ասենք՝ «Սանիթեք, դու վատ ես աշխատում, այլևս չպետք է աշխատես», աղբը քաղաքում դրանից քչանալո՞ւ է, թե շատանալու է։ Քաղաքապետը չպետք է այնպիսի լուծում տա, որ Երևանը հայտնվի կրկնակի, եռակի աղբի տակ։ Սանիթեքը պետք է հասկանա, որ մրցակցության մեջ կամ պետք է լավ աշխատի, կամ դուրս մղվի։ Այսօր ինքը մենաշնորհ է։ Այլ օպերատորը մեկ օրում չի լինի, մի քանի ամիս է պետք։ Աղբից ելք կա, հիմա հենց դա ենք ցույց տալիս», - մանրամասնեց վարչապետը։

aysor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել