Պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզեր |lragir.am|
07:41 - 25 մարտի, 2019

Պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզեր |lragir.am|

lragir.am: Հայաստանի մարզային բուժհաստատություններում բժիշկ-մասնագետների պահանջարկ կա, մի շարք հաստիքներ թափուր են մնում: Առողջապահության նախարարությունը նոր ծրագրով Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես կուղարկի մարզային հիվանդանոցներ: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեցին փոխնախարարները:

«Մարզերի բժշկական հաստատություններում մոտավորապես 200 թափուր աշխատատեղ ունենք: Հիմնական թափուր տեղեր կան անեսթեզիոլոգների, ռեանիմատոլոգների համար: Մենք այդ տեղեկատվությունն օգտագործում ենք, որպեսզի պլանավորենք կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերի հատկացումը: Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը, որոնք հատկացվում են առողջապահության նախարարությանը, բավականին ավելացել են, նախորդ տարի ունեցել ենք 49 տեղ:

Սակայն դա բավարար չէ, որ մեր մարզային բոլոր թափուր տեղերը լրացնենք: Այդ օրդինատորները պայմանագրեր են կնքում նախարարության հետ, ավարտելով՝ ուղեգրվում են այն մարզը, որտեղ առկա է այդ մասնագիտության թափուր տեղը, և հինգ տարի աշխատում են այնտեղ»,-ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել