Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ եւ Արցախի առողջապահության նախարարությունների միջեւ
06:41 - 02 փետրվարի, 2020

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ եւ Արցախի առողջապահության նախարարությունների միջեւ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ` ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանի և ԱՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանի մասնակցությամբ:


Հուշագրի շրջանակներում` Հայաստանի և Արցախի Հանրապետություններում հաշվառված շաքարային դիաբետով շուրջ 20560 հիվանդներին ՀՀ առողջապահության նախարարությունը 2020-2022 թվականներին կապահովի «Նովո Նորդիսկ Ա/Ս» դանիական դեղագործական ընկերության արտադրության «Ինսուլին» դեղով:

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին պատշաճ և անխափան կերպով ապահովել որակյալ «Ինսուլին» դեղով և համատեղ ջանքերով նպաստել հիվանդների կյանքի որակի բարձրացմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին նմանօրինակ աջակցության համար: Կարծում եմ` մեր հետևողական աշխատանքների շնորհիվ կկատարենք մեր պարտականությունները` ի շահ մեր ժողովրդի առողջության», – ասել է Արմեն Առաքելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել