Վենեսուելայում ձերբակալել են Գուաիդոյի աշխատակազմի ղեկավարին. ԱՄՆ-ն պահանջում է նրա ազատ արձակումը
09:34 - 22 մարտի, 2019

Վենեսուելայում ձերբակալել են Գուաիդոյի աշխատակազմի ղեկավարին. ԱՄՆ-ն պահանջում է նրա ազատ արձակումը

Վենեսուելայում ձերբակալել են երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի աշխատակազմի ղեկավար Ռոբերտո Մարրերոյին: Ինչպես նշում է The Guardian պարբերականը՝ նա մեղադրվում է հանցավոր խմբավորմանը մասնակցության համար, որը ցանկացել է երկրում ահաբեկչական հարձակումներ իրականացնել:

Վենեուելայի ազգային հետախուզության աշխատակիցների համաձայն՝ Մարրերոյի մոտ զինամթերք և բազմաթիվ այլ արտարժույթներով կանխիկ գումար է հայտնաբերվել:

ԱՄՆ-ն հանդես է եկել Մարրերոյին ազատելու պահանջով: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունում պարզել են աշխատակազմի ղեկավարի ձերբակալության հետ կապ ունեցող Վենեսուելայի քաղաքացու ինքնությունը և պատրաստվում են Լիմայի խմբի երկրների հետ «պատասխան միջոցներ» ձեռնարկել:

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Գուաիդոն, որի իշխանությունը ճանաչվել է ԱՄՆ-ի և 50 այլ երկրների կողմից, հայտարարել է, որ այդ ձերբակալությունը Նիկոլաս Մադուրոյի «թուլության» նշան է:

«Նրանք չեն կարող ձերբակալել նախագահի պաշտոնակատարին, հետևաբար թիրախավորում են նրա մտերիմ անձանց՝ սպառնալով ու առևանգելով նրանց»,- ասել է Գուաիդոն:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել