Ղազախստանի ոստիկանությունը 792 մարդու է կալանավորել երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո   |tert.am|
11:31 - 10 փետրվարի, 2022

Ղազախստանի ոստիկանությունը 792 մարդու է կալանավորել երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո |tert.am|

tert.am: Ղազախստանի իրավապահ մարմինները 792 մարդու են կանավորել, որոնք կասկածվում են երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ կողոպուտների և այլ հանցագործությունների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևը՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում:  

Նրա խոսքով ներքին գերծերի մարմիններում ներկա պահին ավելի քան 2500 գործ է վարույթի մեջ գտնվում, որոնց մեծամասնությունը կողոպուտի և թալանի մասին է:

Հանցագործությունների համար կասկածման մեղադրանքով մեկսուսարանում ժամանակավորապես գտնվում է 893 մարդ, որոնցից 792-ը կալանավորված են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել