ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման համար |1lurer.am|
14:10 - 10 փետրվարի, 2022

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման համար |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանը շարունակում է հայոց պատմությունը ջնջելու իր քաղաքականությունը: Այս մասին Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Ալիևը շարունակում է հայոց պատմությունը ջնջելու իր ջանքերը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի այն որոշմանը, որ Ադրբեջանը չպետք է պղծի կամ ոչնչացնի հայկական մշակութային օբյեկտները: Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի նրա գործողությունները և պատասխանատվության ենթարկի այդ աղաղակող խախտումների համար»,- նշել է կոնգրեսականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել