ԱՄՆ-ը Կանադային կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ սահմանն ազատելու համար |armenpress.am|
10:48 - 11 փետրվարի, 2022

ԱՄՆ-ը Կանադային կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ սահմանն ազատելու համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների վարչակազմը Կանադայի իշխանություններին կոչ է արել կիրառելու դաշնային լիազորություններ դադարեցնելու համար ճանապարհների փակումը երկու երկրների սահմանին, որոնք շրջափակել են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքողները: Փետրվարի 10-ին այդ մասին հաղորդել է The Associated Press (AP) գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը եւ տրանսպորտի նախարար Փիթ Բութեջաջը հեռախոսազրույց են ունեցել իրենց կանադացի պաշտնակիցների հետ, որի ժամանակ կոչ են արել վերջ դնելու ճանապարհների փակմանը, որի պատճառով խախտվում է ապրանքների մատակարարումների հոսքը երկու երկրների միջեւ: Գործակալությունը չի պարզաբանում, թե ԱՄՆ-ի իշխանություննեը հատկապես ինչ գործողություններ են նկատի ունեցել դաշնային լիազորությունների կիրառում ասելով:

Փետրվարի 10-ին բողոքավորները փակել են պետական սահմանը հատող ճանապարհը Կանադայի Մանիտոբայի նահանգի եւ ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտայի նահանգի միջեւ: Բացի դրանից, հունվարի վերջից կանադա-ամերիկյան սահմանը հսկիչ անցակետերից մեկում շրջափակված է Ալբերտայի նահանգի եւ Մոնտանայի նահանգի միջեւ: Փետրվարի 7-ին բեռնատարներն արգելափակել են երթեւեկությունն Ամբասադոր կամրջով, որը Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) միացնում է Միացյալ Նահանգների Դետրոյտի հետ (Միչիգանի նահանգ):

Վինձորի իշխանություններն արդեն իրավակակգի լրացուցիչ ուժեր են պահանջել դաշնային իշխանություններից: Այդ կամրջով է անցնում ԱՄՆ-ից Կանադա բոլոր բեռների մինչեւ 25 տոկոսը: Բողոքի ակցիան, որը նախաձեռնել են կանադացի հեռավար վարորդները, սկսվել է հունվարի 29-ին Օտտավայում՝ երկրի խորհրդարանի շենքի առաջ: Ցուցարարները դաշային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում են վերացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված  բոլոր սահմանափակումները: Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են տեղի ունեցել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, էդմոնտոնում եւ Վանկուվերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել