Պարեկային ծառայությունը փետրվարի 7-14-ը Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում
21:30 - 14 փետրվարի, 2022

Պարեկային ծառայությունը փետրվարի 7-14-ը Երևանում հայտնաբերել է ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները և փետրվարի 7-ից 14-ը իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1534 խախտում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 300 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 153, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 285 անձ։ 100 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 20-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ առանց համարանիշերի, 31-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 26-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 262-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 2 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 48 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել