15,8 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին. հայտնաբերվել է 39 խախտում
12:17 - 16 փետրվարի, 2022

15,8 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին. հայտնաբերվել է 39 խախտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է խախտման 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 15.842.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի։

Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 356.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 36 դեպքով հաշվարկվել է 15.841.380 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 287.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է հաշվարկով 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 69.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգումների վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից` 3-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման 1-ը՝ ՓՀԷԿ, 1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում, 1-ը՝ արտադրություն, ծառայություններ, 1-ը՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայություններ։

Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 1.290.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 489.428 ՀՀ դրամի չափով։

Տրվել է խախտումները վերացնելու մասին 1 հանձնարարական։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 581.120 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.195.000 ՀՀ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել