ԱՄՆ-ն F-35-եր է տեղակայել Գերմանիայում |factor.am|
18:43 - 17 փետրվարի, 2022

ԱՄՆ-ն F-35-եր է տեղակայել Գերմանիայում |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը Գերմանիա է ուղարկել հինգերորդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի պահեստային հրամանատարությունը։

Գործող 388-րդ և պահեստային 419-րդ ավիացիոն ստորաբաժանումների կործանիչները տեղափոխվել են Շպանգդալեմ ավիաբազա՝ օդաչուների ու սպասարկող անձնակազմի հետ միասին։ Նշվում է, որ F-35 A Lightning II-ը ամենաժամանակակից կործանիչներն են ԱՄՆ ռազմաօդային ուժերում, որոնք ունակ են իրականացնել տարատեսակ խնդիրներ ագրեսիայի զսպման ու դաշնակիցների պաշտպանության համար, եթե զսպումը չհաջողվի»։

«ԱՄՆ կործանիչների տեղակայումը Շպանգալեմի ավիաբազայում ուժեղացնում է ՆԱՏՕ-ի պաշտպանությունը և համատեղ գործելու մեր կարողությունը։ Մենք գործ ունենք դինամիկ միջավայրի հետ, և այս տեղակայումը մեծապես ուժեղացնում է ՆԱՏՕ-ն»,- ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեֆ Հարիգանը:

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել