Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն․ Զելենսկի |factor.am|
22:06 - 17 փետրվարի, 2022

Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն․ Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ՌԲԿ Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն։ Նա դա կապել է դաշինքին Ուկրաինայի միանալու ձգձգման հետ։

«ՆԱՏՕ-ն, փաստացի, այսօր գոյություն ունեցող անվտանգության դաշինքներից միակն է, որին կարող է միանալ Ուկրաինան։ Այնտեղ մեզ համար բաց դռների դիրքորոշում կա։ Բայց այս ճանապարհին մեծ տարածություն կա՝ տարիներ և ամիսներ, հատկապես եթե կա սրացում։

Անցնելով այս ճանապարհը՝ մենք պետք է ձեռք բերենք երաշխիքների համակարգ։ Եվ գոնե տեսականորեն այն չպետք է զիջի այն համակարգին, որն առաջարկվում է ՆԱՏՕ-ի երկրներին»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ «դա ստեղծված իրավիճակի միակ այլընտրանքն է, երբ մենք պաշտպանում ենք ինքներս մեզ»։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել