Ուկրաինան Դոնբասում ռազմական գործողություններ չի սկսել և որևէ նման բան չի ծրագրում. Կուլեբա |armenpress.am|
19:34 - 18 փետրվարի, 2022

Ուկրաինան Դոնբասում ռազմական գործողություններ չի սկսել և որևէ նման բան չի ծրագրում. Կուլեբա |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների և Դոնբասում քիմիական արտադրության վրա դիվերսիոն գործողությունների մասին հայտարարությունները: Կուլեբան այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Մենք կտրականապես հերքում ենք ռուսական քարոզչության հայտարարությունները, Ուկրաինայի,իբր, հարձակողական գործողությունների կամ քիմիական արտադրության վրա դիվերսիաների մասին։ Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի սկսել և որևէ նման բան չի ծրագրում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- գրել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել