ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ռուսաստանի սահմանը հատած ուկրաինական երկու ՀՄՄ ոչնչացնելու մասին |armenpress.am|
17:58 - 21 փետրվարի, 2022

ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ռուսաստանի սահմանը հատած ուկրաինական երկու ՀՄՄ ոչնչացնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ հարավային ռազմական օկրուգից հայտնել են, որ զինվորականների և սահմանապահների համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել ուկրաինական բանակի 2 մարտական մեքենա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերատեսչությունից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի 2 մարտական մեքենա մտել է ՌԴ տարածք, դրանք հաջողվել է ոչնչացնել: Հաղորդվում է զոհված 5 ուկրաինացի զինվորականների մասին, ռուսների թվում զոհեր չկան։

«Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ ջոկատի հետ միասին կանխել է ՌԴ պետական սահմանի խախտումը Ուկրաինայի տարածքից դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից»,-նշվել է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել