panarmenian.net: Մայիսի 14-ին Բրյուսելում կայանալու է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ բարձր մակարդակի խորհրդաժողովը, որին մասնակցելու են Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ղեկավարներն ու ՀՀ, Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարները:
Եվրամիությունը հանդիպմանն ընդառաջ հանդիսավոր հռչակագիր էր պատրաստել կոնֆերանսի մասնակիցների համար, սակայն Բաքուն հրաժարվել է հավանություն տալ դրան՝ պահանջելով ընդգրկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետը: Այսինքն, Ադրբեջանն ակնկալում էր, որ «բոլոր անդամ երկրները փաստացի սատարեն ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,-գրում է ՏԱՍՍ-ը:
Ուստի՝ կոնֆերանսի ավարտին հանդիպումը նախագահող Եվրամիությունն ուղղակի եզրափակիչ հայտարարություն կտարածի:
comment.count (0)