Ամերիկացիներին կարգելվի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում․ Սպիտակ տուն
01:26 - 22 փետրվարի, 2022

Ամերիկացիներին կարգելվի նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում․ Սպիտակ տուն

Մենք սպասում էինք Ռուսաստանի կողմից նման քայլի և պատրաստ ենք անմիջապես արձագանքել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը՝ արձագանքելով ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչմանը։ 

«Նախագահ Բայդենը շուտով կհրապարակի հրաման, որը կարգելի ամերիկացիների նոր ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը այսպես կոչված Ուկրաինայի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում, դեպի այդ շրջաններ և այդ շրջաններից։

Այդ հրամանագիրը նաև լիազորություն կտա պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի նկատմամբ, որը կորոշի գործել Ուկրաինայի այդ շրջաններում։

Պետքարտուղարություններն ու Ֆիննախը շուտով լրացուցիչ մանրամասներ կունենան։

Հստակության համար. այս միջոցներն առանձին են և կլրացնեն տնտեսական խիստ միջոցներին, որոնք մենք պատրաստում ենք դաշնակիցների եւ գործընկերների հետ համակարգելով՝ Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժման դեպքում»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել