Պուտինն Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր փուլ է ազդարարում |factor.am|
17:05 - 22 փետրվարի, 2022

Պուտինն Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր փուլ է ազդարարում |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ փետրվարի 22-ին Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրվի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Եվ այսօր մենք կստորագրենք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։ Սա, միանգամայն ակնհայտորեն, նոր փուլ է մեր հարաբերությունների զարգացման մեջ, և, իհարկե,  այն հնարավոր դարձավ, այդ թվում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հասնելուց հետո, որն ընդհանուր առմամբ դեռ ամբողջությամբ լուծված չէ, սակայն լուծման հարցում առաջընթաց կա», – ասել է Պուտինը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը փետրվարի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան։ Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, քննարկել տնտեսական և քաղաքական համագործակցության հարցերը և Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել