Պուտինը հայտարարել է, որ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն

 |armenpress.am|
21:48 - 22 փետրվարի, 2022

Պուտինը հայտարարել է, որ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն |armenpress.am|

armenpress.am: Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ մինսկյան համաձայնագրերը «սպանվել են» Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումից շատ ավելի վաղ:

«Ուզում եմ ընդգծել, որ մենք հետաքրքրված էինք միջոցառումների այդ փաթեթի իրականացմամբ, բայց Կիևը բոլոր ջանքերն այդ ուղղությամբ զրոյի հավասարեցրեց, մինսկյան համաձայնությունները սպանվել են Ուկրաինայի ղեկավարության կողմից Դոնբասի ժողովրդական հանրապետությունների երեկվա ճանաչումից շատ ավելի վաղ», - ասել է Վլադիմիր Պուտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել