Զելենսկիի խորհրդականը հայտնել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը չփոխելու մասին |tert.am|
09:50 - 12 մայիսի, 2019

Զելենսկիի խորհրդականը հայտնել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը չփոխելու մասին |tert.am|

tert.am: Ուկրաինան կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը և Ռուսաստանի հետ առճակատումը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ պաշտպանության հարցերով խորհրդական Իվան Ապարշինը Հանրային հեռուստատեսության եթերում:

«Մենք չեն փոխում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ ընթացքը, սակայն դրա ժամկետները չենք քննարկել, ինչպես նաև չենք փոխում Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը, չէ՞ որ դա պատերազմ է», -ասել է Ապաշինը:

Նա հավելել է, որ նոր նախագահի քաղաքականությունն ուղղված կլինի պաշտպանության ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելուն, տարածքային պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծելուն, ինչպես նաև նրան, որ բանակը վերածվի մշտապես գործող, պրոֆեսիոնալ և հզորացված պահեստային ուժի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել