Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին
06:20 - 13 մայիսի, 2019

Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին:

Հանդիպմանը Արա Աբրահամյանը պատմել է մայիսի 12-14-ին Հայաստանում անցկացվող «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողովի մասին:

Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել