Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում. ԱԳՆ
07:37 - 15 մայիսի, 2019

Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում. ԱԳՆ

Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով, այս պահին սխալ է այդ հանդիպման մասով որևէ բան ասելը. «Հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ: Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար»:

Մնացականյանն անդրադարձավ նաև իր շփմանը Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ.

«Դա նորմալ երեւույթ է նման շրջանակներում, նման ձեւաչափերի ժամանակ։ Մենք էլ ենք մարդ եւ կարող ենք միմյանց հետ շփվել, եւ ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել