Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և ներկրման մաքսատուրքեր է սահմանել |tert.am|
09:48 - 15 մայիսի, 2019

Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ և ներկրման մաքսատուրքեր է սահմանել |tert.am|

tert.am: Ուկրաինայի իշխանությունները մայիսի 15-ին նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ արգելելով որոշ ապրանքատեսակների ներկրումը նոր մաքսատուրքեր սահմանելով:

Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը՝ ընդգծելով, որ դրանք «հայելային քայլեր են»:

Վարչապետը մանրամասնել է, որ ներկրման արգելքը սահմանվել է այն ապրանքների նկատմամբ, որոնցից Ուկրաինայում արտադրում են և որոնք կարելի է փոխարինել այլընտրանքային մատակարարումներով:

Ինչ վերաբերում է ռուսական արտադրանքի ներկրման համար նոր մաքսատուրքերին, ապա դրանք կգործեն օգոստոսի մեկից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել