ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան գործարկել են դաշինքի 4-րդ հոդվածը՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վերաբերյալ դաշինքի ներսում խորհրդակցություններ սկսելու համար։
Հյուսիսատլանտյան դաշինքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ պայմանավորվող կողմերը միշտ խորհրդակցելու են միմյանց հետ, եթե նրանցից որևէ մեկի կարծիքով՝ պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը վտանգված է:
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքի տվյալներով՝ 4-րդ հոդվածը նախկինում կիրառվել է վեց անգամ, որոնցից հինգը՝ Թուրքիայի, մեկը՝ Լեհաստանի կողմից։
comment.count (0)