Մենք ընդամենն ասում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, բայց դա բավարար չէ ներդրումների համար, որոշակիություն է պետք․ Սերգեյ Բագրատյան |tert.am|
12:07 - 14 մայիսի, 2019

Մենք ընդամենն ասում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, բայց դա բավարար չէ ներդրումների համար, որոշակիություն է պետք․ Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am: «Բոլոր խնդիրների լուծման կարևորագույն իմաստը տնտեսության զարգացման բանալին գտնելն է, առաջին հերթին ներդրումային հնարավորություն ստեղծելը»: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով որոշ խնդիրներ առանձնացրեց։

Ըստ նրա, այս պահին գյուղատնտեսությունը ռիսկային խնդիրների առաջ է կանգնած, քանի որ առաջ եթե գյուղացիները պետությունից վերցրել են սերմացու, վառելիք՝ հետագայում վճարելու պայմանով, այսօր արդեն պետությունը հրաժարվում է միջամտել։

«Այս պահին վարչապետը ազատականացման, մրցակցային հնարավորության պայմաններում հայտարարել է, որ պետության դերը պայման ապահովելն է, քան միջամտելը, բայց այս մոտեցումը դեռ պետք է քննություն անցնի՝ արդյո՞ք բավարար է, որ տնտեսությունը զարգանա»,-ասաց նա:

Ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում թեև եղանակային պայմանները բարենպաստ են, բայց նախագծերը, որ առաջակվում են, բավական դժվար են առաջ գնում, քանի որ գյուղացիները վարկային ռեսուրսների նկատմամբ չունեն վստահություն։ Պատգամավորը նշեց, որ պետք է գոնե վեց մարզերում ներդրվեր գյուղատնտեսության ապահովագրական գործընթացը, որը կթուլացներ ռիսկերը։

Բագրատյանը շարունակեց, թե ՀՀ-ում ներդրումների համար գրեթե բոլոր ոլորտները էներգետիկ ռեսուրսներին են առնչվում. այդ ռեսուրսները թանկ են, արդյունքում՝ արտադրանքը մրցակցության խնդիր է ստեղծում։

Բագրատյանը նշեց, որ այլընտրանքային էներգետիկ առաջարկներ պետք է արվեն։ Նա հիշեցրեց, որ արևային էներգիայի վարկավորման հնարավորություններ են առաջարկվել, ինչը հաջող ծրագիր է և պետք է շարունակել խթանել ոլորտը։

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ բացի այդ, հարկային ռեֆորմների նկատմամբ անհանգստություն կա՝ հարկային համահերթեցման մեխանիզմի մասով, ինչից դժգոհում են հատկապես մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողները։

Ավելին՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել