ՌԴ կառավարությունը որոշում է նախատեսել վերջին սանկցիաները մեղմելու համար․ Միշուստին
15:24 - 28 փետրվարի, 2022

ՌԴ կառավարությունը որոշում է նախատեսել վերջին սանկցիաները մեղմելու համար․ Միշուստին

ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը հանդիպում է ունեցել փոխվարչապետերի հետ՝ քննարկելու ՌԴ-ի դեմ սանկցիաները մեղմելու՝ ՌԴ կառավարության քայլերը։ Այս մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական էջը Տելեգրամում։ Նշելով Ռուսաստանի վրա սանկցիաների ճնշման աճը՝ վարչապետն ասել է․ «Ինչ պատճառներ էլ հրապարակային հայտնեն, դրանց գլխավոր նպատակն այս կամ այն ուղղությամբ վնաս հասցներն է։ Քայլերը սպասելի են, նման գործողությունների հանդեպ մենք վաղուց պատրանքներ չունենք»։

Այդ առնչությամբ մի շարք որոշումներ են ընդունվել դրամական միջոցների հոսքերի, նաեւ ներմուծվող ապրանքների փոխարինման համար։

Միշուստինը դիմել է փոխվարչապետերին․ «Հիմա կարեւոր է օպերատիվ արձագանքել փոփոխություններին, գործել ակտիվ, արդյունավետ, անխափան, կատարել բոլոր անհրաժեշտ ծրագրերը։ Իրավիճակը պետք է մշտադիտարկել տվյալ պահին ամեն ուղղությամբ, որը ձեր պարտականությունների շրջանակում վերահսկում եք»։

Այս ձեւաչափում են գործելու կառավարության ապարատը, նախարարությունները, բաժինները, դրանց տարածքային բաժանմունքները մարզերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել