Կիեւի հեռուստաաշտարակի գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ․ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
21:40 - 01 մարտի, 2022

Կիեւի հեռուստաաշտարակի գնդակոծության հետևանքով զոհվել է 5 մարդ․ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Կիեւում պայթյուն է որոտացել հեռուստաաշտարակի մոտ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ազգային լրատվական գործակալությունը՝ Ukrinform-ը՝ թվիթերյան միկրոբլոգում։

Տեղեկությունը հաստատել է նաեւ Ուկրաինայի Գերագույն ռադան՝ թվիթերյան միկրոբլոգում հրապարակելով տեսանյութ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Կիեւի հեռուստաաշտարակի գնդակոծության հետեւանքով 5 մարդ է զոհվել, 5-ը ստացել են վնասվածքներ։ Աշխատանքները շարունակվում են։

Պայթունի վերաբերյալ թվիթերյան իր էջում գրառում է կատարել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

«Աշխարհին․ ի՞նչ իմաստ ունի ասել «այլեւս երբեք» 80 տարի, եթե աշխարհը լռում է, երբ ռումբն ընկնում է Բաբիյ Յառի հենց նույն տեղում։ Առնվազն 5 զոհ կա։ Պատմությունը կրկնվում է»,-ասված է գրառման մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել