ՀՀ ազգային ժողովը 71 կողմ ձայնով Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ։
Ընտրությանը 107 պատգամավորից մասնակցել է 71-ը, անվավեր և դեմ քվեաթերթիկներ չեն եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան Խաչատուրյանը չէր ընտրվել ՀՀ նախագահ, քանի որ անհրաժեշտ 81 ձայնը չէր բավարարվել։ Ընդդիմադիր խմբակցությունները չի մասնակցել նախագահի ընտրության քննարկումներին և քվեարկությանը, իրենց պնդմամբ, ընտրությունը չլեգիտիմացնելու համար։
comment.count (0)