Իտալիայում առգրավվել է Ալեքսեյ Մորդաշովին պատկանող նավը
11:26 - 05 մարտի, 2022

Իտալիայում առգրավվել է Ալեքսեյ Մորդաշովին պատկանող նավը

«Իտալիայի ոստիկանությունը առգրավել է «Lady M Yacht»՝ 65 միլիոն եվրո արժողությամբ նավը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իտալիայի վարչապետի մամուլի խոսնակ Ֆերդինանդո Ջուլիանոն։

Ըստ գրառման՝ նավը, որը գտնվում էր Իմպերիայում, պատկանում է Ալեքսեյ Մորդաշովին։ Ջուլիանոյի խոսքով նավն առգրավվել է՝ համաձայն ԵՄ վերջին պատժամիջոցների։

Ըստ Franc24-ի` Մորդաշովը պատկանում է «Severstal» խմբավորմանը և այն գերհարուստ ու հզոր ռուսների թվում է, որոնք ընդգրկված են Բրյուսելի սև ցուցակում Կրեմլի հետ իրենց ենթադրյալ մտերմության համար:

Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկսելուց ի վեր, ԵՄ-ն քայլեր է ձեռնարկել՝ սառեցնելու ՌԴ-ի հետ կապ ունեցող օլիգարխների ակտիվները և արգելելու նրանց մուտքը դաշինք:

ԵՄ պատժամիջոցների արդյունքում առգրավված առաջին զբոսանավը Amore Vero-ն է, որը առգրավվել է հինգշաբթի օրը Ֆրանսիայի Լա Սիոտատ նավահանգստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել