Ուկրաինայում դադարեցվել են գազամատակարարման 16 կայանների աշխատանքններ
16:11 - 05 մարտի, 2022

Ուկրաինայում դադարեցվել են գազամատակարարման 16 կայանների աշխատանքններ

Մարտի 5-ին, ժամը 12:00-ի դրությամբ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով 6 թաղամասերում դադարեցվել է գազամատակարարման 16 կայանի աշխատանք։ Ինչպես փոխանցում է Ուկրինֆորմը՝ այս մասին հաղորդում է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի մամուլի ծառայությունը։

«Ռազմական գործողությունների պատճառով ընկերությունը դադարեցրել է գազամատակարարման 16 կայանների աշխատանքները Խարկովի, Նիկոլայեւի, Զապորոժի, Կիեւի, Դոնեցկի, Լուգանսկի շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առանց գազի են մնում հարյուր հազարավոր սպառողներ։ 
«Հաշվի առնելով տարածքային գազամատակարարման ցանցերին հասցված զգալի վնասն ու ռազմական ակտիվ գործողությունները, այս պահին հնարավոր չէ վերականգնել գազամատակարարումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել