Հայաստանում մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 592-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8560 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մարտի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1630 է:
Մեկ օրում առողջացածների թիվ 266 է, ընդհանուր առողջացածներինը՝ 407 348, փաստացի բուժվողներինը՝ 4054: Մեկ օրում արվել է 2803 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 924 553 թեստավորում:
comment.count (0)