Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճում է, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Քերի Քավանո |1lurer.am|
19:22 - 12 մարտի, 2022

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճում է, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա. Քերի Քավանո |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունն ու բռնությունն աստիճանաբար աճում են, քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:

«Հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, վերջերս նաև վնասվել է տարածաշրջանը ջերմությամբ ապահովող գազատարը»,- նշել է Քավանոն:

Նա հիշեցրել է, որ այնտեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել