ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները
23:45 - 14 մարտի, 2022

ՀՀ ԱԳՆ-ն դիվանագիտական կորպուսին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի գործողությունները

 ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 14-ին տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։

Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել