Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն |armenpress.am|
14:57 - 15 մարտի, 2022

Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է կայուն, սակայն նշում է, որ կան որոշակի խնդիրներ: Անդրադառնալով Ներքին Հանդի հատվածից ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների առաջխաղացման մասին տեղեկություններին, Սարգսյանը նշեց, որ այդտեղ առաջխաղացում չկա:

«Ես ձեզ ասում եմ, որ որևէ բան հնարավոր չէ Հայաստանում թաքցնել: Եթե նման խնդիր լինի, անպայման Պաշտպանության նախարարության լրատվական կայքով կներկայացվի` առանց բացառության: Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի ասել, որ խնդիր չկա»,- ասաց Արման Սարգսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների ճեպազրույցի ժամանակ:

Պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ ձեռնարկվում են միջոցներ, որպեսզի  հնարավոր էսկալացիայի և սադրանքի խնդիրներ չառաջանան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել