Բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում․ Զելենսկի
10:21 - 16 մարտի, 2022

Բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ հանդիպումները շարունակվում են, և բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում։

«Բայց դեռ ժամանակ է անհրաժեշտ, որ որոշումները բխեն Ուկրաինայի շահերից»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական կողմի հրետանու հարվածներից ևս երկու լրագրող է սպանվել․ նրանցից մեկն ուկրաինացի է, մյուսը՝ ամերիկյան Fox News-ի ներակայցուցիչ․ «Եվս մի լրագրող ծանր վիրավորվել է։ Հրետակոծությունը տեղի է ունեցել Կիևի շրջանում»։

Նա նշել է, որ երեք գործընկեր և Ուկրաինայի բարեկամ պետությունների՝ Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերն այցելել են Կիև։ Լեհաստանը ներկայացնում էր նաև փոխվարչապետը։

Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր տեղի կունենա Խարկովի շրջանի Իզյում քաղաքից բնակիչներին փրկելու գործողությունը։ Նրա խոսքով՝ մարդասիրական միջանցքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել