Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել |hetq.am|
16:20 - 16 մարտի, 2022

Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել է: Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում Արթուր Ղազինյանին, ի թիվս այլ հանրային գործիչների, 2020 թվականի նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով): Ղազինյանը մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը քրգործում ներգրավված էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն էր ընտրվել: Սա նշանակում է, որ պատգամավոր ընտրվելուց հետո վերջինս չէր կարող խորհրդարանի կողմից գործուղվել որևէ երկիր:

Քրգործի կարճվելուց հետո Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար հանվել է նաև երկրից դուրս գալու արգելքը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել