Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների պատասխանը. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|
13:55 - 19 մարտի, 2022

Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների պատասխանը. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցների պատասխանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը՝ այդ սահմանափակումները համարելով ոչ լեգիտիմ:

Միաժամանակ նա նշել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի ընտրությունը չեն։ Նրա խոսքով՝ Մոսկվան երբեք չի օգտագործել, օրինակ՝ էներգամատակարարումը որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել Եվրոպա էներգակիրների մատակարարման իրենց պարտավորությունները:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ Եվրոպայի քաղաքականությունը մոտ է «բացահայտ ռասիզմի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել