ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ
19:52 - 21 մարտի, 2022

ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է հրապարակել Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ․

 «Օրեր առաջ մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ղեկավարին, տեղեկություններ տարածեցին, թե մարտի սկզբին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում են ունեցել դեպի գյուղ։ 

Պաշտպանության նախարարությունը հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ նշված ժամանակահատվածում ոչ մի առաջխաղացում տեղի չի ունեցել, և որ այդ տարածքը ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել ավելի վաղ։ Չնայած պաշտոնական պարզաբանմանը՝ շահարկումներն այս թեմայի շուրջ շարունակվում են մինչ հիմա, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը վերահստատում է իր պնդումը, որ սույն թվականի մարտին ադրբեջանականն ստորաբաժանումների Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ մոտ մեկ կիլոմետր առաջխաղացում ունենալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Այս պնդումը հիմնավորված է նաև տարածքի տարբեր ժամանակահատվածների դիտարկումներով։ Հայ-ադրբեջանական սահմանի խիտ անտառային ու բարդ դիտարկելի այդ տարածքը, որն, ըստ Խորհրդային միության քարտեզների՝  մոտ 600 մետր խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։ Ամրաշինական նախնական աշխատանքները սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո։ Մասնավորապես, փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով, ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար։ Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ ստիպված հեռացել են:

Եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ՝ նրանք վերադարձել են և նախկինում իրենց իսկ կողմից փորված խրամատների հարակից տարածքում, նույն բնագծի վրա, առանց առաջանալու տեղադրել վրաններ․ այսինքն՝ նոր առաջխաղացման մասին խոսք գնալ չի կարող»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել