factor.am: Լեֆորտովոյի դատարանը Վլադիմիրի մարզում տեղի ունեցած արտագնա հանդիպման ժամանակ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ 1,2 մլն ռուբլի տուգանքով, հայտնում է Մեդիա զոնան։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանն ընդդիմադիր գործչին մեղավոր է ճանաչել «առանձնապես խոշոր չափերի խարդախության համար»։
Անցյալ շաբաթ դատախազը պահանջել էր Ալեքսեյ Նավալնիին մեղավոր ճանաչել «խարդախության և դատարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մեջ» ու դատապարտել 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Մեղադրող կողմը նաև խնդրել է քաղաքական գործչից բռնագանձել 1,2 միլիոն ռուբլի տուգանք։
comment.count (0)