azatutyun.am: «Դեռ շատ հեռու ենք Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական կարգավորումից», - "Российская газета"-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում «ռազմաճակատում», մենք դեռ շատ հեռու ենք ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական կարգավորումից։ Վաշինգտոնը և նրա արբանյակները դեռևս տարված են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու գաղափարով։ Այս թվացյալ նպատակին հասնելու համար նրանք պատրաստ են շատ բան անել»,- ասել է Լավրովը։
Ընդգծելով, որ իրավիճակը սրել է, մասնավորապես, Ռուսաստանի տարածքին արևմտյան հեռահար զենքով հարվածելու Կիևի գործողությունը՝ Լավրովը շեշտել է՝ անտեսվել են դրանց համարժեք պատասխան տալու Մոսկվայի բոլոր նախազգուշացումները։
Անցած շաբաթ Ուկրաինան առաջին անգամ ամերիկյան ու բրիտանական հրթիռներով հարվածեց Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին։ Ռուսական կողմը գործի դրեց իր զինանոցի ամենաարդիական զենքերից մեկը՝ միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով թիրախավորելով Դնեպրը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնաց՝ Մոսկվան պատրաստ է նոր հարվածների և ոչ միայն Ուկրաինայի ուղղությամբ։
comment.count (0)