ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն պատրաստվում փակել միմյանց դեսպանությունները Մոսկվայում և Վաշինգտոնում |armenpress.am|
22:39 - 22 մարտի, 2022

ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն պատրաստվում փակել միմյանց դեսպանությունները Մոսկվայում և Վաշինգտոնում |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում փակել իր դեսպանությունը Մոսկվայում, «ԲԵԼՏԱ»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Ավելի վաղ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն էր ասել, որ Մոսկվան շահագրգռված չէ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար փակելու մեջ: Փոխարտգործնախարարի խոսքով՝ ներկա իրավիճակում հաղորդակցության այդ խողովակները շատ կարևոր են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել