Թուրքիան հերքել է Ուկրաինային S-400-ներ փոխանցելու վերաբերյալ լուրերը |armenpress.am|
15:17 - 24 մարտի, 2022

Թուրքիան հերքել է Ուկրաինային S-400-ներ փոխանցելու վերաբերյալ լուրերը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ  Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերված S-400 ՀՕՊ համակարգերը Ուկրաինային փոխանցելու գաղափարն իրատեսական չէ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այս մասին Ալթունը գրել է՝ ի պատասխան մարտի 18-ին ամերիկյան Wall Street Journal թերթում այս թեմայով հրապարակված հոդվածի։

Մեկնաբանելով հոդվածը՝ Ալթունը նշել է, որ այս գաղափարը, թեև այսօր բավականին անիրատեսական է, սակայն հնարավորություն է տալիս քննարկելու այն խնդիրները, որոնց հետ Թուրքիան վերջին շրջանում առնչվում է Արևմուտքի հետ հարաբերություններում։

Նա հիշեցրել է, որ Անկարայի կողմից Ռուսաստանի Դաշնությունից С-400-ի ձեռքբերումը հարկադրված քայլ էր՝ ԱՄՆ-ի կողմից Patriot-ը վաճառելուց հրաժարվելու պատճառով։

«Վաշինգտոնն անտեսում է այն փաստը, որ նախքան ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման որոշում կայացնելը, Թուրքիան բանակցել է ԱՄՆ-ի հետ, սակայն ամերիկյան կողմը հրաժարվել է վաճառել Patriot-ը»,-հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել