ԱՄՆ նոր պատժամիջոցներն՝ ընդդեմ Ռուսաստանի
19:51 - 24 մարտի, 2022

ԱՄՆ նոր պատժամիջոցներն՝ ընդդեմ Ռուսաստանի

ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։

Պատժամիջոցային ցանկում ներառվել են պաշտպանական-արդյունաբերական ոլորտի 48 ընկերություն, Ռուսաստանի Պետդուման, Պետդումայի 328 պատգամավոր և Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության հայտարարությունում նշվում է նաև, որ պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ ոսկով ցանկացած գործարքի վրա։

«ԱՄՆ-ն իր գործընկերների և դաշնակիցների հետ միասին հարված են հասցնում Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները և վայրագությունները ֆինանսավորելու և իրականացնելու Ռուսաստանի կարողությանը», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։

Գլխավոր լուսանկարում՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել