ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով ներգրավված է իրավիճակի դեէսկալացիայի և տեղում խաղաղ միջավայր վերադառնալու գործընթացում. Տոյվո Կլաար |factor.am|
21:57 - 26 մարտի, 2022

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով ներգրավված է իրավիճակի դեէսկալացիայի և տեղում խաղաղ միջավայր վերադառնալու գործընթացում. Տոյվո Կլաար |factor.am|

factor.am: «Իսկապես, ես մեծ մտահոգությամբ եմ հետևել շփման գծում տեղի ունեցող վերջին միջադեպերին, խորապես վշտացած եմ նոր զոհերի մասին հաղորդագրություններից»,- Արցախում եղած վերջին լարվածության, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցմանը Factor.am-ին այսպես է արձագանքել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Կլաարը հաստատել է՝ վերջին մի քանի օրերի ընթացքում շփվել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով ներգրավված է իրավիճակի դեէսկալացիայի և տեղում խաղաղ միջավայր վերադառնալու գործընթացում»,-եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել