ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկել կառուցապատողին։
Ինչպես հայտնում են Տեսչական մարմնի գրասենյակից, Երևան քաղաքի Չեխովի փողոց, 20 հասցեում գտնվող ավարտված շինարարական օբյեկտի՝ հասարակական նշանակության շինության առաջին և երկրորդ հարկերի բնակելի տան վերակառուցման, շահագործման ընդունող հանձնաժողովում թեկնածու ընգրկելու խնդրանքով դիմել էր ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին։
Նշված հասցեում Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։ Ըստ այդմ՝ կառուցապատող Ա․ Զաքարյանը ՀՀ օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա համարվող շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով։ Այսինքն, խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Իսկ առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։
Բացի այդ, կառուցապատողի կողմից չի ապահովվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, որով խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 28․04․1998թ․ «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» թիվ 44 հրամանի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15714-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Այդպիսով, հիմք ընդունելով վարչական գործում եղած ապացույցները և հաստատված համարելով կառուցապատող Ա․ Զաքարյանի կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ա․Զաքարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300 հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
comment.count (0)