Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք. մահվան դեպք չի գրանցվել
11:30 - 30 մարտի, 2022

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք. մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 498 դեպք, որից 409 հազար 879-ը`առողջացած, 8611-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2332 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 1998 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, առողջացել է 26 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 973 հազար 199-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել