Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
11:30 - 31 մարտի, 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 519 դեպք, որից 409 հազար 987-ը`առողջացած, 8613-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2243 բուժառու:

Մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել է 108 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 975 հազար 223-ի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել