tert.am: Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ներառելու մասին խոսակցություններն անընդունելի են Վրաստանի իշխանությունների համար: Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
«Իհարկե, Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցություններն անընդունելի են այն պայմաններում, երբ Վրաստանի տարածքն օկուպացված է: Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական ունի»,- ասել է Զալկալիանին:
Հանրաքվեն, որում Հարավային Օսիայի բնակիչները կքվեարկեն Ռուսաստանին միանալու հարցի շուրջ, կարող է անցկացվել մայիս-հունիսին։ Այս կարծիքը հինգշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
comment.count (0)