Հարավային Օսիա

2017 թվականից նաև Ալանիայի պետություն, հանրապետություն է Հարավային Կովկասում, որը Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Այն ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։

Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը։ 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը։ 2008 թվականի Հարավային Օսիայի պատերազմից հետո Հարավային Օսիայի կառավարությունը կառավարում է երկիրը ամբողջությամբ։

Վրաստանի ԱԳՆ-ն անօրինական է անվանել Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայում և Հարավային Օսիայում |shantnews.am|

Վրաստանի ԱԳՆ-ն անօրինական է անվանել Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայում և Հարավային Օսիայում |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի բացումը՝ այնտեղ քվեարկությունն անօրինական անվանելով։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը և Վրաստանի օկուպացված շրջաններում (Աբխազիա և Հարավային Օսիա) ընտրատեղամասերի անօրինական բացումը, որի նպատակն է տեղական բնակչությանը զանգվածաբար ներգրավել դրանցում», – ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։ Ինչպես նշում է նախարարությունը, այդ տարածքներում ընտրությունների անցկացումը Ռուսաստանի Դաշնության կողմից «քայլ է ուղղված Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը»։
13:59 - 18 մարտի, 2024
Գորիի մոտ ռուս զինվորները Վրաստանի քաղաքացու են մահացու վիրավորել, ևս մեկին՝ ձերբակալել․ Թբիլիսի |azatutyun.am|

Գորիի մոտ ռուս զինվորները Վրաստանի քաղաքացու են մահացու վիրավորել, ևս մեկին՝ ձերբակալել․ Թբիլիսի |azatutyun.am|

azatutyun.am: Նոյեմբերի 6-ին Գորիի Կիրբալի գյուղի մոտ ռուս զինվորները մահացու վիրավորել են Վրաստանի քաղաքացու՝ փորձելով նրան բերման ենթարկել, Վրաստանի ևս մեկ քաղաքացի ձերբակալվել է, հաղորդել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։ Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանություն և ապօրինի ազատազրկում հոդվածներով։ Վրացական իշխանությունները դատապարտել են ռուսական կողմի գործողությունները։ «Խորապես վրդովված եմ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու վրա անօրինական կալանավորման ժամանակ մահացու կրակոցից»,- գրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր էջում՝ սա համարելով «բացահայտ հարձակում վրացական պետականության վրա»։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը միանշանակ դատապարտել Ռուսաստանի գործողությունները, որոնք «բացահայտ խախտել են միջազգային բոլոր նորմերը»։ «Ամենածանր դեպքն է տեղի ունեցել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում, Վրաստանի քաղաքացին սպանվել է ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցչի կողմից՝ ապօրինի բերման ենթարկելու փորձի ժամանակ։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստում է անվտանգային ծանր իրավիճակը և խոսում է օկուպացիայի սարսափելի հետևանքների մասին, որին, ցավոք, խաղաղ բնակիչները ստիպված են դիմակայել Վրաստանի իշխանությունների հետ միասին», - իր հերթին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վաշինգտոնը դատապարտել է Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը։ «Միացյալ Նահանգները դատապարտում է Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը Վրաստանում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։ Հայտնում ենք մեր ցավակցությունը։ Այս մահը Վրաստանի ինքնիշխան տարածքի և այլուր Ռուսաստանի շարունակական օկուպացիայի հետևանքով առաջացած ավերածությունների վառ օրինակն է»,- հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Ըստ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության՝ Վրաստանի երկու քաղաքացիները «հարբած վիճակում են եղել, մեքենայով խախտել են փաստացի սահմանը, նրանց հայտնաբերել է սահմանապահը»։ «Բերման ենթարկելու փորձի ժամանակ նրանք դիմադրել են՝ վտանգելով սահմանապահների կյանքն ու առողջությունը։ Այդ անօրինական գործողությունները ճնշելու և Հարավային Օսիայի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումը կանխելու նպատակով սահմանապահները նախազգուշական կրակոց են արձակել օդ, իսկ օրինական պահանջներին չենթարկվելուց հետո կրակ է բացվել նրանց մեքենայի անիվների ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
11:05 - 07 նոյեմբերի, 2023
Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնմանն իր հավատարմության մասին

 |factor.am|

Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնմանն իր հավատարմության մասին |factor.am|

factor.am: Վրաստանի կառավարությունը հավատարիմ է մնում «երկրի տարածքային ամբողջականության վերականգնման և միավորման խաղաղ ճանապարհին»։ Հարավային Օսիայում ռազմական գործողությունների բռնկման 15-ամյակի կապակցությամբ այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։ Նա նշել է, որ 2008 թվականի օգոստոսին «ռուսական ռազմական ագրեսիան հանգեցրեց մարդկային զանգվածային զոհերի», ինչպես նաև «մեր տարածքների ժամանակավոր օկուպացմանը, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ երկրի ինքնիշխանությանն ու զարգացմանը»։ «Մեզ առաջնորդում է այն անսասան համոզմունքը, որ խաղաղ, միասնական, ուժեղ, զարգացած Վրաստանը լավագույն հեռանկարն է վրացիների, օսերի, աբխազների, մեր հողի վրա ապրող բոլոր մարդկանց համար, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ նպատակն իրականություն դառնա որքան հնարավոր է՝ շուտ»,- գրել է Ղարիբաշվիլին Facebook-ում։ Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրաց-օսական հակամարտությունը սրվեց, ինչը հանգեցրեց ռազմական գործողությունների՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ ՌԴ-ն Վրաստանի դեմ ռազմական գործողություն իրականացրեց, որը տևեց հինգ օր։ Նույն ամսվա վերջին Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Ի պատասխան՝ Թբիլիսին խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Մոսկվայի հետ և օրենսդրական մակարդակով հակամարտությունների գոտիները հայտարարեց օկուպացված տարածքներ։
16:47 - 08 օգոստոսի, 2023
Հարավային Օսիան վերսկսում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի աշխատանքները
 |azatutyun.am|

Հարավային Օսիան վերսկսում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի աշխատանքները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական կողմը տեղեկացված չէր Հարավային Օսիայում Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին։ Այս մասին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Ալան Գագլոեևը։ «Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ մենք միավորվում ենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ առանց իրենց այդ մասին տեղեկացնելու։ Մենք նշել ենք մեր դիրքորոշումը՝ բոլորս հանրաքվեի կողմնակից ենք, ցանկանում ենք, որ Հարավային Օսիան լինի Ռուսաստանի կազմում», - ասել է Գագլոևը՝ հավելով, որ ռուսական կողմի հետ քայլեր են մշակվել հարցի զարգացման ուղղությամբ։ Անցած շաբաթներին Հարավային Օսիայի նորընտիր առաջնորդ Ալան Գագլոևը հետաձգել էր նախկին նախագահ Անատոլի Բիբիլովի հրամանագիրը՝ Հարավային Օսիայի Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին «մինչև Մոսկվայի հետ խորհրդակցությունների ավարտը»։
14:46 - 21 հունիսի, 2022
Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար
 |azatutyun.am|

Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը մայիսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պարտվել է «Նըխաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 85 տոկոսի արդյունքներով Գագլոևը ստացել է ձայների 53,67 տոկոսը, Բիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը։ Նախօրեին ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Բիբիլովն ընդունել է իր պարտությունը և մրցակցին մաղթել «ամենայն հաջողություն»։ 41-ամյա Գագլոևը 2004 թվականից աշխատում է Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեում։ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ինչպես նաև Վրաստանը քվեարկությունը գնահատել են ոչ լեգիտիմ և հայտարարել, որ չեն ճանաչի արդյունքները: 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը՝ այնտեղ տեղակայելով մի քանի հազարանոց զորախումբ։
15:02 - 09 մայիսի, 2022
Անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին. Վրաստանը դատապարտել է Հրվ. Օսիայի նախագահական ընտրությունները
 |tert.am|

Անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին. Վրաստանը դատապարտել է Հրվ. Օսիայի նախագահական ընտրությունները |tert.am|

tert.am: Հարավային Օսիայում նախագահական ընտրություններն անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին։ Այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում և դատապարտում է մայիսի 8-ին Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիայի Հանրապետություն) նախագահական ընտրությունների, այսպես կոչված, երկրորդ փուլի... անցկացումը։ Նման անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև կոպտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։Վրաստանի ԱԳՆ-ն կդիմի միջազգային հանրությանը հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին արդյունավետ արձագանքելու համար, ընդգծել են ԱԳՆ-ում։Կիրակի Հարավային Օսիայում տեղի է ունեցել հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեաթերթիկների 85 տոկոսը մշակելուց հետո «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Ալան Գագլոևը հավաքում է ձայների 53,67 տոկոսը։ Գործող նախագահ Անատոլի Բիբիլովն ունի ձայների 41,3 տոկոսը։
14:17 - 09 մայիսի, 2022
Հրվ. Օսիան ՌԴ կազմում ներառելու մասին հանրաքվեն անընդունելի է Վրաստանի համար. երկրի ԱԳ նախարար
 |tert.am|

Հրվ. Օսիան ՌԴ կազմում ներառելու մասին հանրաքվեն անընդունելի է Վրաստանի համար. երկրի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում ներառելու մասին խոսակցություններն անընդունելի են Վրաստանի իշխանությունների համար: Այս մասին, vedomosti.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։«Իհարկե, Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու մասին խոսակցություններն անընդունելի են այն պայմաններում, երբ Վրաստանի տարածքն օկուպացված է: Այս օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական ունի»,- ասել է Զալկալիանին:Հանրաքվեն, որում Հարավային Օսիայի բնակիչները կքվեարկեն Ռուսաստանին միանալու հարցի շուրջ, կարող է անցկացվել մայիս-հունիսին։ Այս կարծիքը հինգշաբթի ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
16:11 - 31 մարտի, 2022
Աբխազիայում ՌԴ-ին միանալու տրամադրություններ չկան. Սերգեյ Շամբա

 |armenpress.am|

Աբխազիայում ՌԴ-ին միանալու տրամադրություններ չկան. Սերգեյ Շամբա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանին միանալու վերաբերյալ տրամադրություններ չկան Աբխազիայի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ հասարակական շրջանակում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշել է Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան: «Նախ, մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս, և հասարակության մեջ չկան այդպիսի տրամադրություններ: Մենք թանկ գին ենք վճարել անկախության համար, սա մեր ժողովրդի մի քանի սերունդների երկարատև պայքարի արդյունքն է, հետևաբար մեր քաղաքական, հասարակական շրջանակներում այս հարցը չի քննարկվում»,-նշել է Շամբան: Նրա հավելել է, որ Աբխազիայի և Ռուսաստանի՝ դաշնակից և ռազմավարական գործընկերոջ հարաբերությունները պետք է զարգանան «ամենսերտ կապով»։ Մեկնաբանելով Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի հայտարարությունն այն մասին, որ մոտ ապագայում իրավական քայլեր են ձեռնարկելու ՌԴ կազմ մտնելու ուղղությամբ, Շամբան հայտարարել է, որ Աբխազիան աջակցում է Հարավային Օսիայի՝ Հյուսիսային Օսիային միավորվելու ձգտումը: 
15:24 - 31 մարտի, 2022
ՌԴ կազմի մեջ մտնելու դեպքում Հարավային Օսիան կարող է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ

ՌԴ կազմի մեջ մտնելու դեպքում Հարավային Օսիան կարող է միավորվել Հյուսիսային Օսիայի հետ

Հարավային Օսիան մտադիր է Ռուսաստանի կազմ մտնել՝ որպես սուբյեկտ, այնուհետև իշխանություններն անհրաժեշտ են համարում Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու ընթացակարգ նախաձեռնել, «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Երեկ Բիբիլովը հայտարարել էր, որ Հարավային Օսիան իրավաբանական քայլեր է ձեռնարկում՝ մոտ ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու ուղղությամբ։ «Ալանիա մենք արդեն ունենք՝ և Հյուսիսային Օսիա-Ալանիա, և Հարավային Օսիա-Ալանիայի Պետություն։ Դա արդեն մեկ Ալանիա է։ Երբ մենք արդեն Ռուսաստանի Դաշնության կազմում լինենք, կան նաև ընթացակարգեր, որոնք կապված են սուբյեկտների միավորման հետ։ Այսօրվա դրությամբ Հարավային Օսիան կարող է Ռուսաստանի կազմ մտնել՝ որպես Ռուսաստանի սուբյեկտ։ Կարծում եմ՝ Օսիայի միավորումն անհրաժեշտ է», - ասել է Բիբիլովը։ Նա նշել է, որ ՌԴ կազմ մտնելը «մի քանի անգամ կավելացնի Հարավային Օսիայի Հանրապետության բնակչության անվտանգությունը»։ Բացի դրանից, Բիբիլովն ընդգծել է տնտեսական զարգացման հեռանկարները․ «Այսօրվա դրությամբ մենք ՌԴ-ի հետ մշակել ենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բյուջեն, դա երեք տարի տևողությամբ ծրագիր է, ֆինանսական առումով՝ մոտ 4 մլրդ ռուբլի արժողությամբ»։ «Գլխավորն այն է, որ արդեն խորհրդակցություններ են ընթանում մեր ռուս գործընկերների հետ [ՌԴ կազմ մտնելու մասին հանրաքվեի անցկացման շուրջ]։ Եվ իրավաբանական գործողությունները պետք է, նախևառաջ, հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա։ Դրա համար հիմքեր կան։ Հարավային Օսիան անկախ պետություն է և կարող է ընդունել այն որոշումները, որոնք իր համար կենսական կարևորություն ունեցող է համարում։ Այս որոշումն իրոք կենսական անհրաժեշտություն է Հարավային Օսիայի ժողովրդի համար», - ասել է նա։ Նշենք, որ 2008 թ-ի ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիան և Աբխազիան առանձնացան Վրաստանից, այնուհետև Ռուսաստանը ճանաչեց դրանց անկախությունը։ Վրաստանը Հարավային Օսիան ու Աբխազիան համարում է իր տարածքի մի մասը և չի ճանաչում դրանց անկախությունը։  Գլխավոր լուսանկարում՝ Հարավային Օսիան |TASS| Նորա Վանյան
14:23 - 31 մարտի, 2022