ՄԹ կառավարությանը կոչ ենք անում ճնշումներ օգտագործելով՝ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարություն
 |aravot.am|
18:15 - 31 մարտի, 2022

ՄԹ կառավարությանը կոչ ենք անում ճնշումներ օգտագործելով՝ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ. հայտարարություն |aravot.am|

aravot.am:

ՄԹ Համայնքների պալատի Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամական խմբի հայտարարությունը․

«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ:

Ադրբեջանական զորքերի շարժը դեպի արցախյան հողեր և հարձակողական ռազմական գործողությունները հատկապես Փարուխի և Խրամորթի շրջաններ չարդարացված է և ռազմատենչ:

Տեղի խաղաղ բնակչությանը ուղղված տեղահանման կոչերը, անօդաչու թռչող սարքերի կիրառումը և Լեռնային Ղարաբաղ գազամատակարարման խափանումը թշնամական գործողություններ են խաղաղ բնակչության դեմ և վտանգում են նրանց կյանքը։

Ադրբեջանական ուժերը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության, պետք է հետ քաշվեն իրենց սկզբնական դիրքերը՝ թույլ տալով վերականգնել գազմատակարարումը և մուտքը դեպի գազատարը:

Սա հրադադարի հերթական կոպտագույն խախտում է, և ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարությունը փորձելով օգտվել Ուկրաինայի հակամարտությունից առաջացած անկայուն իրավիճակից, փորձում է վերադառնալ իր տարածքային անհիմն պահանջները՝ անկախ նախկին հանձնառություններից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հետամուտ լինել այս խնդրի խաղաղ կարգավորմանը դիվանագիտության ճանապարհով, այլ ոչ թե ռազմական հարձակման միջոցով:

Մինչ այդ, մենք Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ ենք անում միանալ արևմտյան այլ ժողովրդավարություններին՝ դատապարտելու ադրբեջանական ռեժիմի ռազմատենչ գործողությունները և օգտագործելով դիվանագիտական ​​բոլոր ճնշումները՝ նախագահ Ալիևին ստիպել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացի միջոցով»:

ՄԹ Համայնքների պալատի պատգամավոր Թիմ Լոութըն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել